• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքսը մինչև օրս էլ հիշում է Մոուրինյոյի առաջին մամլո ասուլիսը

Սէր Ալեքս Ֆերգյուսոն և Ժոզե Մոուրինյո«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնին զարմացնում է Ժոզե Մոուրինյոյի անհատականությունը: Սէր Ալեքսը երբեք չէր էլ մտածել, որ ֆուտբոլից հեռու մարդը կարող է դառնալ գլխավոր մարզիչ: Բայց Մոուն բոլորին ապացուցեց, որ ինքը կարող է և արեց դա: ITV4-ին տված հարցազրույցում Ֆերգյուսոնը մասնավորապես խոսել է Մոուրինյոյի արժանիքների մասին.

 
-Նա կարող է գլխավորել ցանկացած ֆուտբոլային ակումբ: Մոուն ունի անհավանական ուժեղ անհատականություն, որն էլ հենց օգնում է նրան:

Սէր Ալեքսը մինչև օրս էլ հիշում է «Ռեալի» գլխավոր մարզչի առաջին մամլո ասուլիսը. այդ ժամանակ նա գլխավորում էր անգլիական «Չելսին»:

-Այդ պահին ես մտածեցի. «Աստվա´ծ իմ, գրողը նրան տանի»: Նա իր ֆուտբոլիստներին ասում էր. «Տեսե´ք, ես համար առաջին մասնագետն եմ, ու մենք չենք կարող պարտվել»: Գալով Անգլիա` երիտասարդ մարդը հայտարարում է, որ նա յուրահատուկ է: Բայց իր խոսքերը ներգործում էին խաղացողների վրա, և նրանք վստահ էին, որ հաղթելու են լիգան:

 
Սէր Ալեքսը վերջում ասել է, որ Մոուրինյոն երբեք չի վիրավորվում իր կատակներից. բնավորության հենց այս գիծն էլ Ֆերգյուսոնը հավանում է:

Հետաքրքիր փաստեր