• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքսը ցանկանում է պահել Նանիին

Սէր Ալեքս Ֆերգյուսոն և Նանի«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ կիսապաշտպան Նանիի ապագան ակումբում կախված է հենց ֆուտբոլիստից:

26-ամյա պորտուգալացին հիանալի հանդես եկավ «Ռեդինգի» դեմ խաղում (2:1)՝ փոխարինման դուրս գալով: Նանին գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց: Սակայն ոչ բոլոր խաղերում է նա այսքան օգտակար լինում:

Ինչպես հայտնի է, Նանիի պայմանագիրը «Յունայթեդի» հետ լրանում է մյուս մրցաշրջանի ավարտից հետո: Մինչդեռ ակումբը չի շտապում երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, հատկապես այն դեպքում, որ նա պահանջում է բարձրացնել աշխատավարձը:

Ամեն դեպքում Նանին կարող է նոր պայմանագրի արժանանալ: Ըստ Սէր Ալեքսի՝ ամեն ինչ հենց խաղացողի ձեռքերում է:

-Սա կախված է հենց խաղացողից:

Բնականաբար, Նանին Եվրոպայի լավագույն խաղացողներից է: Նա ի վիճակի է անհատական գործողությունների շնորհիվ հաղթանակ բերել թիմին: Նա անհավանական գոլեր է խփում: Մենք կցանկանայինք, որ նա մնար,- հայտնել է մասնագետը: BBC