Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Ֆուլհեմի» կիսապաշտպան Սթիվ Սիդուելը մերժել է պայմանագիրը երկարաձգելու լոնդոնյան ակումբի առաջարկը:
39-ամյա Սիդուելն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր Լիգայում «Ֆուլեհմի» բոլոր հանդիպումներին: Նա հիանալի համագործակցում է Սքոթ Պարկերի հետ:
Սթիվի ներկայիս պայմանագիրը կլրանա արդեն հաջորդ ամառ: Ակումբը մեկ տարվա պայմանագիր է առաջարկել, սակայն Սիդուելը ցանկանում է երկու տարվա պայմանագիր:
Աղբյուրի հաղորդմամբ, անգլիացու այդ պահանջը կապված է Պարկերի տեղափոխության հետ, ով «Ֆուլհեմի» հետ երեք տարվա պայամանագիր է ստորագրել: