Անգլիական լիգաների գավաթի եզրափակիչը կայացավ «Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ մրեցեցին «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։
Հանդիպման հիմնական ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով, իսկ լրացուցիչ ժամանակում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։ Ֆերնանդինյոյի գոլին «կարմիրներից» պատասխանեց Ֆիլիպե Կոուտինյոն։
Գործը հասավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին, որտեղ փայլեց «քաղաքայինների» երկրորդ դարպասապահ Վիլլի Կաբալերոն՝ հետ մղելով 4 հարվածից 3-ը։
«Լիվերպուլ» 1-3 «Մանչեսթեր Սիթի»
Գոլեր․ Ֆերնանդինյո՝ 49ր, Կոուտինյո՝ 83ր։