Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» Անգլիայում մրցեց ՊՍԺ-ի հետ։
Ֆրանսիայում թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի արդյունքով (2։2)։ Այս խաղում հաղթանակ տարան «քաղաքայինները», ովքեր էլ դուրս եկան կիսաեզրափակիչ։ «Սիթին» կարող էր հաշվի մեջ առաջ անցնել մինչև ընդմիջումը, սակայն 11 մետրանոցից վրիպեց Սերխիո Ագուերոն։
Հանդիպման միակ և դաշտի տերերի համար հաղթական գնդակը 76-րդ րոպեին խփեց Քևին Դե Բրյույնեն։
Գոլեր․ Դե Բրյույնե՝ 76ր։