«Մանչեսթեր Սիթին» տպավորիչ ֆինանսական արդյունքներ է գրանցել՝ 2022/23 մրցաշրջանի համար Պրեմիեր լիգայի համար ստանալով ռեկորդային եկամուտ՝ 712,8 միլիոն ֆունտ ստերլինգ։
Պրեմիեր լիգայի նախորդ ռեկորդը սահմանվել էր հենց անցյալ ամիս, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին ֆինանսական տարում հայտնել էր 648,4 միլիոն ֆունտ ստերլինգ եկամուտի մասին:
12 ամսվա ընթացքում «Սիթին» ավելացրել է իր եկամուտը 99,8 միլիոն ֆունտով: Միաժամանակ «քաղաքայինների» զուտ շահույթը կազմել է 80,4 մլն ֆունտ ստերլինգ՝ մեկ տարի առաջվա 41,7 մլն ֆունտի դիմաց։
«Սիթին» անցյալ մրցաշրջանում հաջողություններ ունեցավ ֆուտբոլային դաշտում, երբ Պեպ Գվարդիոլայի թիմը նվաճեց տրեբլը՝ հաղթելով Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան:
Անգլիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում հասնելով առավելագույն արդյունքի՝ «Սիթիին» հաջողվել է հեռուստատեսային եկամուտն ավելացնել 20,2%-ով՝ հասնելով 299,4 միլիոն ֆունտի, հայտնում է BBC-ն։
Ճիշտ է, աշխատավարձյաին վճարները նույնպես աճել են հասնելով ռեկորդային մակարդակի` գրեթե 70 մլն ֆունտ ստերլինգով` հասնելով մինչև 422,9 մլն ֆունտ: «Սիթին» այս պահին ունի 520 աշխատակից: