• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սուարեսը խոստացել է մնալ «Լիվերպուլում» նույնիսկ առանց Չեմպիոնների Լիգայի

Լուիս Սուարես«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ կմնա ակումբում, նույնիսկ եթե Չեմպիոնների Լիգայի ուղեգիր թիմը չնվաճի:

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրից հետո «Լիվերպուլը» զիջում է 4-րդ տեղում գտնվող «Տոտտենհեմին» 7 միավորով: Ակնհայտ է, որ եվրոպական գլխավոր ակումբային առաջնությանը հայտնվելու համար «մերսիսայդցիներին» անհրաժեշտ է ոչ միայն իրենց հաղթանակների շարանը, այլև մրցակիցների ձախողումները:

Ըստ մասնագետների՝ միայն Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը կպահի Սուարեսին թիմում, որն արդեն 22 գոլ է խփել բոլոր առաջնություններում: Մինչդեռ անձամբ հարձակվողը այսօր հայտնել է, որ չի լքի «Էնֆիլդը» ոչ մի դեպքում:

-Անհրաժեշտ է սպասել մրցաշրջանի ավարտին, իսկ հետո կտեսնենք: Մենք դեռ չգիտենք, թե որ հորիզոնականը կգրավենք, այդ իսկ պատճառով ես պատրաստ եմ սպասել մինչ այդ ժամանակ:

Մինչդեռ այժմ ուզում եմ ասել, թե ինչ կլինի ինձ հետ, եթե չհայտնվենք Չեմպիոնների Լիգայում: Ես այսպես կասեմ: Ես գործող պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ և ես շատ երջանիկ եմ այստեղ: Ես մնում եմ,- հայտնել է ուրուգվայցի հարձակվողը: Liverpool Echo

Հետաքրքիր փաստեր