«Քարդիֆը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Օլե Գուննար Սուլշերին նշանակելու մասին:
Անցած ուրբաթ օրը «Քարդիֆի» ղեկավար Վինսենտ Թանը գլխավոր մարզչի պաշտոնից ազատեց Մալկի Մաքեյին, ում հետ հարաբերություններն անհարթ էին:
Մալայզիացի գործարարն անմիջապես բանակցություններ սկսեց Սուլշերի հետ, ով այդ պահին գլխավորում էր «Մոլդեն»:
Ավելացնենք, որ Սուլշերը ժամանակին 12 տարի պաշտպանել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզական պատիվը: