«Աստոն Վիլլայի» 33-ամյա ավագ Ստիլիան Պետրովը պաշտոնապես հայտնել է կարիերան ավարտելու մասին:
Հիշեցնենք, որ անցած տարվա մարտ ամսին ակումբը հայտնեց սարսափելի նորություն. բուլղարացի ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել էր արյան քաղցկեղ՝ լեյկեմիա:
Այս հիվանդությունը վտանգի տակ դրեց ոչ միայն Պետրովի կարիերան, այլև կյանքը: Մինչդեռ բժիշկներին հաջողվեց փրկել ֆուտբոլիստի կյանքը: Սակայն նա ստիպված է հրաժեշտ տալ ֆուտբոլային կարիերային:
2006 թվականից Պետրովը հանդես է գալիս «Վիլլայում», որտեղ տեղափոխվել է «Սելթիկից» 6.5 մլն ֆունտով: Մինչ այսօր կիսապաշտպանը 218 հանդիպում է անցկացրել «Վիլլայի» կազմում:
Ակումբը նաև հայտնել է, որ շաբաթ օրը կայանալիք «Չելսիի» հետ տնային խաղից հետո թիմակիցները կպատվեն Ստիլիանին: