Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալվել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
«Ազնվականները» չորս անպատասխան գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը։ Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացեց Ալվարո Մորատան, ով երկրորդ խաղակեսում ևս երկու անգամ գրավեց դաշտի տերերի դարպասը։ Մեկ գոլ էլ հեղինակեց Պեդրո Ռոդրիգեսը։
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 13 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Մորատա՝ 2ր, 77ր, 82ր, Պեդրո՝ 30ր։