«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը «հիմար» որոշում է համարել 18-ամյա պաշտպան Լյուկ Շոուի համար 30 մլն ֆունտ վճարելը:
Ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են եկել, և Շոուն դարձել է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ երրորդ ամենաթանկ պաշտպանը:
-Լյուկ Շոուի «Յունայթեդ» տեղափոխությունը դա այն բանի հերթական օրինակն է, ինչը վատ ազդեցություն ունի երկարաժամկետ պլանների վրա: Ձախ պաշտպանի համար 30 մլն ֆունտ վճարելը ցույց է տալիս, թե ինչքան հիմար կարող է լինել այս խաղը,- Paddy Power-ի իր բլոգում գրել է Սքոուլզը: