![](https://premierleague.am/v22/wp-content/uploads/2024/01/mejbry-1067x600.webp)
«Սևիլիան» համաձայնեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հանիբալ Մեչբրիի վարձակալությունը մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
«Տոտտենհեմի» դեմ խաղի համար Հանիբալը չէր ընդգրկվել «Յունայթեդի» հայտացուցակում, և դա պատահական չէր։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, Հանիբալը մեկնել է «Սևիլիա», որը ֆուտբոլիստին գնելու տարբերակ կունենա վարձավճարի ավարտից հետո:
Այլ ակումբներ, այդ թվում՝ «Էվերթոնը», նույնպես ցանկանում էին վարձակալել Հանիբալին, սակայն 20 ամյա թունիսցու ընտրությունը կանգ առավ «Սևիլիայի» վրա։