«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ ցանկանում է նոր ակումբի հետ հենց առաջին տարում հաղթել Պրեմիեր Լիգան:
Ընդամենը երեք մարզչի է հաջողվել առաջին փորձից հաղթել Պրեմիեր Լիգան՝ Ժոզե Մոուրինյոն և Կարլո Անչելոտին՝ «Չելսիի» հետ և Մանուել Պելեգրինին՝ «Մանչեսթեր Սիթիի»:
Վան Գալը ակումբային ֆուտբոլում աշխատելու մեծ փորձ ունի, որը կուտակել է «Բավարիայիում» և «Բարսելոնայում» աշխատած տարիների ընթացքում: 62-ամյա հոլանդացին ցանկանում է արագ հաջողության հասնել նաև «Մանչեսթեր Յունայթեդում»:
-Իսպանիայում իմ աշխատանքային առաջին տարում ես հաջողության եմ հասել: Նույնը եղել է նաև Գերմանիայում: Դա հնարավոր է նաև Անգլիայում: Եթե ինձ հաջողվի դա, ապա ես կհպարտանամ ինձնով: Սակայն, ինչպես գիտեք, միայն մեկ ակումբ է չեմպիոն դառնում,- ասել է վան Գալը: RTL