«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն իրեն քննադատողներին հիշեցրել է, որ «կարմիր սատանաները» դեռևս պայքարում են երեք ճակատներում։
«Յունայթեդի» շատ երկրպագուներ արդեն խաչ են քաշել և վան Գալի, և ընթացիկ մրցաշրջանի վրա, սակայն անձամբ Լուին՝ երկրի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Շրյուսբերիին» հաղթելուց հետո հայտնել է, որ իր թիմը դեռ շանսեր ունի հաջողության հասնելու Պրեմիեր Լիգայում, Եվրոպա Լիգայում և Անգլիայի գավաթի խաղարկությունում։
-Յուրաքանչյուրն ասում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պարտավոր էր հաղթել «Շրյուսբերիին»։ Ֆուտբոլիստների համար սա կարևոր արդյունք է, քանի որ մենք դուրս եկան Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչ։
Մենք մասնակցում ենք բոլոր երեք առաջնություններին։ Մենք ընդամենը 6 միավորով ենք հետ «Մանչեսթեր Սիթիից», մենք բազում պահեր ենք ստեղծում, և առջևում շատ տիտղոսներ կան, որոնք դեռ կարող ենք նվաճել։ Դա հեշտ չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ է շատ խաղեր հաղթել, սակայն դա հնարավոր է։
Մենք տեսանք, որ Անգլիայի գավաթում անակնկալները շատ են։ Ոչ բոլոր ուժեղ ակումբներն անցան հաջորդ փուլ։ Ուստի ես կարծում եմ, որ մենք փայլուն հաղթահարեցինք այս արգելքը։ Ես շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին։
Կարծում եմ՝ մարտին շատ ֆուտբոլիստներ շարք կվերադառնան,- ասել է հոլանդացի մասնագետը։ The Telegraph