• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Դեր Սարը իր աջակցությունն է հայտնել Ռոբին Վան Պերսիին

Ռոբին Վան Պերսի«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին Վան Դեր Սարը աջակցություն է հայտնել իր հայրենակից Ռոբին Վան Պերսիին, ով ակումբում անցկացրած վերջին 10 խաղում չի կարողանում գոլի հեղինակ դառնալ:

Ռոբինը վերջին անգամ աչքի է ընկել փետրվարի 10-ին՝ «Էվերթոնի» հետ հաղթական խաղի ժամանակ (2:0): Հոլանդացու գոլային երաշտը իր ուղղակի ազդեցությունն ունեցավ նրա վրա, որ ակումբը վաղաժամ լքեց Չեմպիոնների Լիգան և Անգլիայի գավաթը:

Սակայն Վան դեր Սարը դրան մեծ նշանակություն չի տալիս: Էդվինը կարծում է, որ Վան Պերսին շատ լավ է խաղում և շարունակում է մնալ Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

-Ռոբինը լավ է խաղում: Միակ բանը, որ վերջին խաղերում նրա մոտ չի ստացվում՝ գոլ խփելն է: Սակայն նա իր ներդրումն արդեն ունեցել է մրցաշրջանի սկզբում և միջնամասում: Նա շարունակում է լինել Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը,- Վան դեր Սարի խոսքերն է մեջբերում Goal պարբերականը: