«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին ամբողջությամբ բուժել է մեջքի վնասվածքը և պատրաստ է մասնակցել վաղը կայանալիք «Նորվիչի» հետ խաղին:
Ռոբինն այս վնասվածքը ստացել է Պրեմիեր Լիգայի նախորդ տուրում՝ «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ խաղի ժամանակ: Անմիջապես խոսակցություններ տարածվեցին, որ նա կարող է բաց թողնել ոչ միայն «Նորվիչի» հետ հանդիպումը, այլև Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան խաղը: Սակայն այսօր «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը վերջնականապես հանգստացրեց երկրպագուներին:
-Ռոբին վան Պերսին այս շաբաթ մարզվել է: Նա հնարավոր է վաղվա խաղին մասնակցի: Նրա մեջքը մանրակրկիտ բուժում էր պահանջում, սակայն այժմ նա լավ է,- հայտնել է Սէր Ալեքսը: Goal