• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Պերսի. «Սէր Ալեքսը հրաշալի մարզիչ է և արտակարգ մարդ»

Ռոբին վան Պերսի և Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հետ:

Վան Պերսին անցած ամռանն է «Արսենալից» տեղափոխվել «Յունայթեդ»: Նրա խփած 25 գնդակներն օգնեցին «կարմիր սատանաներին» վերադարձնել չեմպիոնական տիտղոսը: Ռոբինի խոսքերով նա նույնիսկ չէր պատկերացնում, որ ընթացիկ մրցաշրջանն այսքան հաջող կլինի իր և թիմի համար:

-Զարմանալի է: Միայն իմ ամենահամարձակ երազնելում կարող էի պատկերացնել, որ ամեն ինչ հենց այսպես կլինի: Մենք ֆանտաստիկ խաղացողներ ունենք: Հետևաբար ես հույս ունեմ, որ մենք ավելին կնվաճենք,- հայտնել է վան Պերսին:

Բացի այդ, հարձակվողը շնորհակալություն է հայտնել Սէր Ալեքսին, որի համար կիրակի օրը կայացած «Սուոնսիի» հետ խաղը վերջինն էր «Օլդ Թրաֆորդում»՝ որպես «Յունայթեդի» գլխավոր մարզիչ:

-Իսկապես տխուր օր էր: Բոլորն էլ դա հասկանում են, և յուրաքանչյուրն էլ շատ շնորհակալ է նրանից: Ինձ համար մեծ պատիվ էր մեկ տարի աշխատել նրա հետ:

Նա հրաշալի մարզիչ է և արտակարգ մարդ: Անկեղծ զարմանալի է, թե ինչպիսինն է նա և ինչպես է աշխատում ֆուտբոլիստների հետ,- ավելացրել է հոլանդացին: Sky Sports

Հետաքրքիր փաստեր