• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը լոնդոնյան դերբիում ֆավորիտ է համարում «Արսենալին»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իր թիմը ֆավորիտ է «Տոտտենհեմի» դեմ հյուսիսլոնդոնյան դերբիում, որը կկայանա շաբաթ օրը «Էմիրեյթսում»։

Վերջին 2 տասնամյակում բոլոր առումներով իր հարևանի ստվերի տակ մնացող «Տոտտենհեմը» միայն նախորդ մրցաշրջանում կարողացավ «Արսենալից» բարձր հորիզոնական զբաղեցնել։

Ընթացիկ մրցաշրջանում «Տոտտենհեմը» նույնպես «զինագործներից» բարձր է մրցաշարային աղյուսակում, սակայն Վենգերը վստահ է, որ առաջիկա դերբիում հաղթելու ամենամեծ շանսերը հենց իր թիմն ունի։

-«Տոտտենհեմը» լավ թիմ ունի, սակայն մենք ունենք անհրաժեշտ որակները, որպեսզի հաղթենք այդ խաղում։ Մենք նախընտրում ենք հարցերին պատասխանել ֆուտբոլային դաշտում։

Սա լավ հնարավորություն է մեր ուժը ցույց տալու համար։ Մրցաշրջանի վերջում ամեն ինչ պարզ կլինի։ Մեր նպատակը «Տոտտենհեմի» հետ համեմատվելը չէ։

Մենք շատ հիասթափված էինք լավագույն քառյակում տեղ չգտնելու համար։ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին անգամ 75 միավոր ունեցող թիմը դուրս մնաց Թոփ-4֊ից։ Մարդիկ մոռանում են, որ մենք նվաճել ենք Անգլիայի գավաթը՝ շատ լավ ոճով հաղթելով նախ «Սիթիին», ապա նաև «Չելսիին»,- ասել է Վենգերը։ The Telegraph

Հետաքրքիր փաստեր