• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերն առաջիկայում հանգիստ կտա Ջեկ Ուիլշերին

Ջեկ Ուիլշեր և Արսեն Վենգեր«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերն այսօր երեկոյան մասնակցելու է Անգլիայի գավաթի «Սուոնսիի» հետ հանդիպմանը: Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ իր առաջատար խաղացողը հանգստի կարիք կունենա մրցաշրջանի երկրորդ հատվածում:

17 ամիս բացակայելուց հետո Ջեկը մասնակցել է «զինագործների» բոլոր խաղերին, բացի երկուսից: Հաշվի առնելով նման գերծանրաբեռնվածությունը` Ուիլշերն ֆիզիկապես վտանգում է ինքն իրեն:

Այնուամենայնիվ, Վենգերը կարծում է, որ դեռ ժամանակը չէ հանգիստ տալու կիսապաշտպանին: Հատկապես հիմա Ջեկի թիմակից Միկել Արտետան վնասվածքի պատճառով չի կարող օգնել իրենց:

-Հնարավոր է, որ ինչ-որ մի ժամանակահատվածում կանեմ դա (հանգստանալու կուղարկեմ Ուիլշերին): Հիմա չեմ կարծում, որ նա հոգնած է, քանի որ վերջերս է շարք վերադարձել:

Բացի այդ, տեսնում ենք` Ջեկը ֆիզիկապես ավելի ու ավելի է ուժեղանում: Այս պահին նրա համար չեմ անհանգստանում, բայց գիտեմ` այդ պահը գալու է,- ասել է Վենգերը: The Guardian

Հետաքրքիր փաստեր