«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը հույս ունի ևս մեկ տարով պահել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին:
«Չելսիի» 19-ամյա բելգիացին այժմ վարձավճարով հանդես է գալիս «Վեստ Բրոմվիչում»: Նա արդեն 12 գոլի հեղինակ է դարձել: Եվ Քլարկը ցանկանում է այսքան թանկ խաղացողին երկար ժամանակով պահել իր թիմում:
-Եթե «Չելսին» որոշի ևս մեկ մրցաշրջանով հանձնել նրան այլ ակումբի, ապա կարծում եմ՝ լավ հնարավորություն կունենանք նորից ձեռք բերելու նրան: Սակայն սա պետք է քննարկել ամռանը:
«Չելսին» է նրա ակումբը, նա նրանց խաղացողն է, և նրանք պետք է որոշեն, թե ինչ են ուզում անել նրա հետ: Եվ ամեն դեպքում ես հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք նրան վերադարձնելու,- հայտնել է Քլարկը: Sky Sports