• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Բրոմվիչը» ձեռք բերեց Դիեգո Լուգանոյին

Դիեգո ԼուգանոԻնչպես հայտնում է «Վեստ Բրոմվիչի» պաշտոնական կայքը, ակումբին հաջողվել է ձեռք բերել «ՊՍԺ»-ի կենտրոնական պաշտպան Դիեգո Լուգանոյին:

Անցած մրցաշրջանն Ուրուգվայի հավաքականի ավագը վարձավճարով անցկացրել է իսպանական «Մալագայում»: Այժմ նա որոշում է կայացրել տեղափոխվելու «Վեստ Բրոմվիչ»:

-Անկասկած սա ամենագրավիչ և ամենամրցունակ լիգան է աշխարհում,- գրել է Լուգանոն իր թվիթերյան էջում:

Ուրախ եմ ողջունել Դիեգոյին ակումբում: Նա փորձառու կենտրոնական պաշտպան է, ով կմեծացնի մրցակցությունն այդ դիրքում: Սա ծանր լիգա է: Պետք է որքան հնարավոր է շատ լավ խաղացողներ ունենալ, իսկ Դիեգոն, անկասկած, նրանցից մեկն է,- ձեռքբերման մասին մեկնաբանել է «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը:

Լուգանոն «Վեստ Բրոմվիչի» հետ երկամյա պայմանագիր է կնքել և ստացել է 14 համարի մարզաշապիկը: Չնայած այն բանի, որ իր պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ մինչև 2014թ-ն էր, «Վեստ Բրոմվիչը» նրան ձեռք է բերել բոլորովին անվճար:

Հետաքրքիր փաստեր