Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։
Լոնդոնյան ակումբը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ դաշտի տերերի նկատմամբ և առաջնության ավարտից 1 տուր առաջ դարձավ չեմպիոն։ Հանդիպման միակ և «Չելսիի» համար հաղթական գնդակը 82-րդ րոպեին Սեզար Ասպիլիկուետայի փոխանցումից հետո խփեց Միշի Բատշուաին։
Անտոնիո Կոնտեն դարձավ չորրորդ մարզիչը, որն իր առաջին մրցաշրջանում դարձավ չեմպիոն։ Նախկինում նման հաջողության հասել են Ժոզե Մոուրինյոն, Կառլո Անչելոտին և Մանուել Պելեգրինին։
Գոլ․ Բատշուաի՝ 82ր։