Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։
Խաղն անցավ «կարմիր սատանաների» նկատելի առավելությամբ, ովքեր հաղթանակ տարան 0-2 հաշվով։ «Յունայթեդի» երկու գոլերն էլ խփեց Զլատան Իբրահիմովիչը։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 30 միավորով կպահպանի 6֊րդ հորիզոնականը։
Գոլեր․ Իբրահիմովիչ՝ 5ր, 56ր։