Այս ամառ «Վեստ Հեմը» կկարողանա միայն 10 մլն ֆունտ առաջարկել հարձակվող Էնդի Քերոլի համար:
Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականը, դեռ անցած ամռանը «Լիվերպուլն» ու «Վեստ Հեմը» պայմանավորվել էին, որ Քերոլի վարձակալության ժամկետի լրանալուց հետո «Վեստ Հեմը» կարող է գնել Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին 17 մլն ֆունտով:
Մինչդետ Էնդիի տարբեր վնասվածքների ու համեստ գոլային վիճակագրության պատճառով «Վեստ Հեմը» չի ցանկանում նման գումարներ ծախսել: Այժմ լոնդոնյան ակումբը կարող է «Լիվերպուլին» առաջարկել ընդամենը 10 մլն ֆունտ: Չի բացառվում, որ «կարմիրները» ստիպված համաձայնվեն, քանի որ Քերոլին ձեռք բերելու համար այլ ակումբներ չեն պայքարում:
Ավելացնենք, որ «Վեստ Հեմը» Քերոլի փոխարեն ցանկանում է ձեռք բերել «Սաութհեմպտոնի» հարձակվող Ռիկի Լամբերտին, ով ավելի էժան է և ավելի շատ գոլեր է խփում: