Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի մեկնարկը տրվեց Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում, ուր «Վեստ Հեմ Յունայթեդը» հյուրընկալել էր «Արսենալին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ նվազագույն հաշվով հաղթանակ տարան դաշտի տերերը։ Հանդիպման միակ և «Վեստ Հեմի» համար հաղթական գնդակը 48-րդ րոպեին խփեց Դեքլան Ռայսը։
Այս հաղթանակից հետո Մանուել Պելեգրինիի թիմը վաստակած 31 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ռայս՝ 48ր։