«Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Յան Վերտոնգենը հայտնել է, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում և չի մտածում հեռանալու մասին: Շատ է խոսվել, որ Չեմպիոնների Լիգային չմասնակցելու պատճառով շատ ֆուտբոլիստներ, այդ թվում Ուգո Լյորիսը և Յան Վերտոնգեը հրաժեշտ կտան «Տոտտենհեմին»:
Եվ եթե Լյորիսի ապագան «Ուայթ Հարթ Լեյնում» հարցականի տակ է, ապա բելգիացի պաշտպանն իր համար ամեն ինչ որոշել է: Յանը կմնա «Տոտտենհեմում», անկախ նրանից, թե ով կլինի հյուսիսլոնդոնյան ակումբի հաջորդ մարզիչը:
-«Տոտտենհեմի» հետ դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ, և ես երջանիկ եմ այստեղ: Այնպես որ, կարևոր չէ, թե ով կլինի մեր նոր մարզիչը: Ինչ վերաբերվում է Ֆրանկ Դե Բուրին, ապա նա լավ մարզիչ է, սակայն նրանից բացի շատ այլ բարձրակարգ մասնագետներ կան: Վստահ եմ, որ ղեկավարները ճիշտ ընտրություն կկատարեն,- ասել է Վերտոնգենը: Sky Sports