Բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենհը, հնարավոր է, այլևս չխաղա «Տոտտենհեմում»: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Վերտոնգենի մարտականա ոգին և մարզավիճակը լուրջ անկում ապրեց, երբ պարզ դարձավ, որ «Տոտտենհեմը» դուրս է մնացել լավագույն քառյակում տեղ գտնելու համար մղվող պայքարից: Այդպիսի վերաբերմունքը դուր չի գալիս լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդին:
26-ամյա Վերտոնգենը հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայի մասնակցությունից զրկվելը կարող է իրեն ստիպել փոխել ակումբը: Այս պահին Յանը ապաքինվում է կոճի վնասվածքից, որը ստացել էր «Լիվերպուլի» դեմ խաղում:
Սպասվում է, որ նա շարք կվերադառնա Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ, սակայն դժվար թե Շերվուդը նրան խաղալու հնարավորություն տա: Այս պարագայում, Վերտոնգենը, հնարավոր է, այլևս չխաղա «Տոտտենհեմում» և ամռանը տեղափոխվի Չեմպիոնների Լիգայում հանդես եկող որևէ ակումբ: