«Մանկունյանցիները» չեն ուզում ռիսկի դիմել ավագի հարցում: Բրիտանական մամուլը հաղորդում է, որ մարզչական շտաբը ընդունել է որոշում, ըստ որի Նեմանյա Վիդիչը խաղադաշտ դուրս չի գա: Ենթադրվում է, որ ճիշտ մոտեցման արդյունքում վերականգնման գործընթացը ավելի հաջող կստացվի, այդ իսկ պատճառով սերբ պաշտպանը այս տարի խաղադաշտ դուրս չի գա:
Ինչպես հաղորդում է Goal.com կայքը «մանկունյանցիների» ավագը ստիպված է, որոշ զիջումների գնալ մարզման ընթացքում: Ծանրաբեռնվածությունը դեռ սահմանափակ է: