• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշ․ «Ադեբայորը հեռանալու հնարավորություն ուներ»

Անդրե Վիլաշ-Բոաշ Էմանուել Ադեբայոր«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլա-Բոաշը հաստատել է, որ ամառվա ընթացքում Էմանուել Ադեբայորը հնարավորություն ուներ լքել ակումբը:

Տոգոյի հավաքականի 29-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում դեռ չի խաղացել «Տոտտենհեմում»: Օգոստոսի վերջին Էմանուելը եղբոր մահվան պատճառով մեկնեց հայրենիք, որից հետո վերադարձավ Լոնդոն և անձնական խնդիրներով կրկին ուղևորվեց Աֆրիկա: Երկուշաբթի օրը, երբ Ադեբայորը միանա «Տոտտենհեմին», նա կմարզվի ակումբի երկրորդ թիմի հետ:

Չնայած դրան, Ադեբայորը շարունակում է մնալ ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Ամռան ընթացքում Վիլաշ-Բոաշը պատրաստ էր բաժանվել Էմանուելից, սակայն վերջինս չցանկացավ հեռանալ:

-Նա հեռանալու տարբերակներ ուներ, սակայն այդ տարբերակները չհետաքրքրեցին նրան: Մենք և՛ նրան, և՛ նրա գործակալին հայտնել ենք ստեղծված իրավիճակի մասին,- պորտուգալացի մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Ադեբայորի ծառայություններով հետաքրքրված է «Տոտտենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը, ով այժմ գլխավորում է «ՔՊՌ»-ն: Անգլիացի մարզչին արդեն հաջողվել է վարձակալել Բենուա Ասու-Էկոտոյին և Թոմ Քերոլին:

-Նա հիանալի ֆուտբոիստ է, ով մեզ շատ կօգներ: Չգիտեմ, թե ինչ է կատարվում նրա հետ,- ասել է Ռեդնապը: Sky Sports