«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Վիլֆրիդ Զախան ցանկանում է ձմեռային տրասնֆերային պատուհանի ընթացքում լքել ակումբը: Անգլիայի հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստին հետաքրքրում է վարձավճարով «Նյուքասլ» տեղափոխվելու տարբերակը։
«Ուիգանի» դեմ Անգլիայի սուպերգավաթի խաղում Զախան իր թիմի մեկնարկային կազմում էր, որից հետո չի արժանացել Դևիդ Մոյեսի վստահությանը: Վիլֆրիդը Պրեմիեր Լիգայում չի մասնակցել և ոչ մի հանդիպման:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Սուոնսին», «Նյուքասլը», «Վեստ Բրոմվիչը» և իր նախկին ակումբ «Կրիստալ Փելեսը»:
Goal պարբերականի տվյալներով, Զախային և իր գործակալին ավելի շատ հետաքրքրում է Ալան Պարդյուի թիմին միանալու տարբերակը: Ինչ վերաբերվում է Մոյեսին, ապա նա պատրաստ է խաղային պրակտիկայի համար բաց թողնել Զախային: