«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ադել Տաարաբթը հունվարին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կլքի լոնդոնյան ակումբը:
Այս ամռանը Տաարաբթը մոտ էր «Լոֆտուս Ռոուդից» հեռանալուն, սակայն «ռեյնջերների» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը որոշեց պահել մարոկոացուն:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Տաարաբթը հունվարին կարող է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով լքել իր ներկայիս ակումբը: Հայտնի է, որ նրա ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», որտեղ նա խաղացել է նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում:
-Եկեք տեսնենք, թե ինչ կլինի: ՔՊՌ-ում ինձ լավ աշխատավարձ են վճարում, սակայն ես ցանկանում եմ վերադառնալ Իտալիա: Լոնդոնում տարեկան ես վաստակում եմ 2.5 մլն ֆունտ, իսկ այդ գումարն Իտալիայում կարող են վճարել միայն «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», «Նապոլին» և «Ռոման»,- ասել է Տաարաբթը: