• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տեն Հագը մեղադրել է մրցավարներին, չնշանակված 11 մետրանոցի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը մեղադրել է մրցավարին Եվրոպա լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղում իր թիմին օգտին 11 մետրանոց չնշանակելու մեջ։

Երեկ ավարտվեց «Յունայթեդի» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը (2:2), սակայն այս խաղը կարող էր բոլորովին այլ ընթացք ունենալ։

Նոու Կամպում կայացած հանդիպման 64-րդ րոպեին, երբ հաշիվը 1:2 էր օգուտ «կարմիր սատանաների», դաշտի տերերի պաշտպան Ժյուլ Կունդեն թիկունքից հստակ հարվածեց հյուրերի հարձակվողի ոտքերին։

Իտալացի մրցավար Մաուրիցիո Մարիանին հրաժարվել է միջամտել խաղին, սակայն Տեն Հագը կարծում է, որ այս դրվագում պետք է նշանակվեր 11 մետրանոց, իսկ այդ իրավիճակը ստեղծած խաղացողը պետք է հեռացվեր խաղադաշտից։

«2-1-ի դեպքում Մարկուս Ռաշֆորդի նկատմամբ բացահայտ խախտում եղավ և դա 11 մետրանոց էր: Տուգանային հրապարակում կամ դրա ծայրամասում, ամեն դեպքում, դա կարմիր քարտ էր»:

«Ես հարցրեցի մրցավարին «ինչո՞ւ»: Նա ասաց, որ դա տեղի ունեցավ տուգանային հրապարակից դուրս, և դա խախտում չէր: Մրցավարն ու եզրային մրցավարը լավ դիրքում էին, և եթե նրանք չլինեին, ապա VAR-ը: Դա լավ չէ: Դա շատ վատ է: Վատ որոշում: Միգուցե նրանք ճնշման տակ էին, որը ստեղծեց «Բարսելոնան», բայց այս մակարդակում դա անընդունելի է»,- Տեն Հագին է մեջբերում The Guardian-ը: