«Արսենալի» կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին աշխարհի 2014թ-ի առաջնության խմբային փուլի խաղերից հետո վնասվածքով է վերադարձել Լոնդոն: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Իտալիա – Չեխիա խաղի ժամանակ Տոմաշը մեջքի վնասվածք է ստացել և չի կարողացել մասնակցել ողջ խաղին: Ռոսիցկուց բացի վնասվածք ունի նաև Յայա Սանոգոն:
«Սանդերլենդի» հետ խաղից առաջ որոշակի առողջական խնդիրներ ունեն նաև Թեո Ուոլկոտը և Ջեկ Ուիլշերը: Ավելացնենք, որ այդ խաղում իր նորամուտը կնշի «զինագործների» գերմանացի նորեկ Մեսութ Օզիլը: