
«Արսենալի» աջ պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն այս մրցաշրջանում այլևս չի խաղա ծնկի լուրջ վնասվածքի պատճառով:
Տոմիյասուն փոխարինվել էր Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սպորտինգի» դեմ պատասխան խաղի սկզբում։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան շատ էր անհանգստացած իր ֆուտբոլիստի համար, և նրա մտավախությունները հաստատվեցին։
«Զինագործներն» այժմ պաշտոնապես հայտարարել են, որ Տոմիյասուն «աջ ծնկի լուրջ վնասվածք է ստացել»։ Տակեհիրոն երեքշաբթի օրը վիրահատվել է Լոնդոնի կլինիկաներից մեկում։
24 ամյա ճապոնացին բաց կթողնի 2022/23 մրցաշրջանի մնացած հատվածը և սպասվում է, որ կվերադառնա շարք նախամրցաշրջանային մարզումների ժամանակ:
Հավելենք, որ այս մրցաշրջանում Տոմիյասուն 31 հանդիպում է անցկացրել Միկել Արտետայի թիմի կազմում։