• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» Բեյլի համար «Յունայթեդից» 70 մլն ֆունտ է պահանջել

Գարեթ Բեյլ«Մանչեսթեր Յունայթեդը» ուելսցի վինգեր Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար պաշտոնական առաջարկ է արել «Տոտտենհեմին», սակայն «մանկունյանցիներին» զարմացրել է պահանջվող գումարը:

Ինչպես հաղորդում է Goal-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Դևիդ Հիլլը 23-ամյա վինգերի համար անմիջապես դիմել է «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևիին:

Սակայն «Տոտտենհեմի» իր կոլեգայի պատասխանը զարմացրել է Հիլլին: Լոնդոնցիները «Յունայթեդից» 70 մլն ֆունտ են պահանջել: Չի բացառվում, որ այլ ակումբների առաջարկների դեպքում լոնդոնյան ակումբը կարող է իջեցնել պահանջվող գումարը:

Հիշեցնենք, որ անցած ամռանը «Տոտտենհեմը» հրաժարվեց իր մրցակիցներին վաճառել կիսապաշտպան Լուկա Մոդրիչի և վերջինիս ուղարկեց Իսպանիա:

«Տոտտենհեմը» այժմ փորձում է Բեյլի հետ նոր պայմանագիր ստորագրել: Համաձայնության դեպքում Գարեթը «Տոտտենհեմում» կվաստակի շաբաթական 150 հզր ֆունտ, ինչը ռեկորդային կլինի ակումբի համար:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր