• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» Բենտեկի համար 20 մլն ֆունտ կառաջարկի

Կրիստիան ԲենտեկՀաջորդ շաբաթվա սկզբին «Տոտտենհեմը» Կրիստիան Բենտեկին գնելու համար իր առաջարկը կներկայացնի «Աստոն Վիլլային»: Այս մասին հաղորդում է Daily Telegraph պարբերականը:

Հաղորդվում է, որ բիրմինգհեմյան ակումբն արդեն հասկացնել է տվել, որ հետաքրքրված չէ այլ ֆուտբոլիստի հետ փոխանակությամբ կամ այլ առաջարկով, որը քիչ կլինի 25 մլն ֆունտից:

Սակայն «Տոտտենհեմը» 22-ամյա բելգիացու համար պահանաջվող գումարը չափից ավել է համարում և պատրաստվում է 20 մլն-ի առաջարկ անել:

Ինչպես հայտնի է, այս շաբաթ Կրիստիանը ակումբին դիմեց իրեն վաճառելու խնդրանքով: Լոնդոնցիները հուսով են, որ տրանսֆերին կօգնի անձամբ Բենտեկը: «Տոտտենհեմը» Բենտեկին պատրաստ է առաջարկել շաբաթական 70 հզր ֆունտ աշխատավարձ և տեղ հիմնական կազմում, որը հնարավոր կլինի Էմանուել Ադեբայորին վաճառելուց հետո:

Ավելացնենք, որ Կրիստիանը արձակուրդից կվերադառնա հինգշաբթի օրը: «Տոտտենհեմը» հուսով է՝ այս հարցում համաձայնության կգա մինչ Հոնկոնգ մեկնելը, որտեղ կմասնակցի Barclays Asia Cup-ին:

Հետաքրքիր փաստեր