«Տոտտենհեմ» 1-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)
15.08.2021, 21:22
Այսօր, 19:00
24.06.2016, 08:31
«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնեց «Սաութհեմպտոնի» և Քենյայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վիկտոր Վանյամային գնելու մասին։
Այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ ակումբները համաձայնության են եկել Վանյամայի տրանսֆերային արժեքի հարցում, որը՝ չհաշված որոշ բոնուսներ, կազմում է 11 մլն ֆունտ։ Դրանից հետո Վիկտորը վերադարձավ իր հայրենիքից և բուժզննում անցավ լոնդոնյան ակումբում։
Բոլոր փաստաթղթային հարցերն ավարտելուց հետո 24-ամյա քենիացին 5 տարվա պայմանագիր ստորագրեց «Տոտտենհեմի» հետ՝ դառնալով այս ամառվա ընթացքում Մաուրիսիո Պոչետինոյի թիմի առաջին նորեկը։
Ավելացնենք, որ «Սեյնթ Մերիում» Վանյաման անցկացրել էր 3 մրցաշրջան։
15.08.2021, 21:22
27.01.2021, 20:53