Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին
19.09.2021, 16:36
20.04.2014, 11:32
Այս ամռանը «Տոտտենհեմը» կարող է 20 մլն ֆունտ առաջարկել «Մանչեսթեր Յւոնայթեդի» հարձակվող Դենի Ուելբեքին գնելու համար:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը՝ հղում անելով «Ուայթ Հարթ Լեյնում» գտնվող իր աղբյուրին, «Տոտտենհեմի» ղեկավարները բարձր են գնահատում Անգլիայի հավաքականի 23-ամյա հարձակողին գնելու իրենց շանսերը:
Ուելբեքն մինչ այժմ չի դարձել «Յունայթեդի» հիմնական կազմի ֆուտբոլիստ: Անգամ եթե Դենին դուրս է գալիս խաղադաշտ, ապա ոչ միշտ է հայտնվում իր հիմնական դիրքում:
«Յունայթեդի» հետ Ուելբեքի պայմանագրին մնացել է երկու տարի, և «Տոտտենհեմում» կարծում են, որ կկարողանան Դենիին գրավել Պրեմիեր Լիգայում մշտական խաղային պրակտիկա առաջարկելով: Ավելացնենք, որ Ուելբեքից բացի «Տոտտենհեմը» հետաքրքրվում է նաև Ռոմելու Լուկակուի ծառայություններով, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին»:
19.09.2021, 16:36
15.08.2021, 21:22