• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» կպայքարի Մարկ Գեհիի և Էվան Ֆերգյուսոնի համար

«Տոտտենհեմը» գալիք ամառ իրենց տրանսֆերային նպատակներից է դարձրել «Կրիստալ Փելեսի» պաշտպան Մարկ Գեհիին և «Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնին:

Չնայած այն հանգամանքին, որ այս պահին «Տոտտենհեմը» առանց մշտական ​​գլխավոր մարզիչ է և վտանգված է մնալ առանց Չեմպիոնների լիգայի ուղեգրի, դա չի խանգարում «շպորներին» կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմել։

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Տոտտենհեմը» ներկայումս Գեհիի համար մղվող պայքարում հաղթողի գլխավոր հավակնորդն է, ում նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:

«Արծիվները» 50-60 մլն ֆունտ են ցանկանում ստանալ Գեհիի համար, բայց եթե «Փելեսը» դուրս մնա Պրեմիեր լիգայից, ապա 22 ամյա անգլիացու գինը ավելի ցածր կլինի:

«Տոտտենհեմը» նույնպես պատրաստ է պայքարել «Յունայթեդի» և «Չելսիի» հետ՝ հանուն 18 ամյա Ֆերգյուսոնի, ով այս մրցաշրջանում ցնցում է բոլորին:

Ընթացիկ մրցաշրջանում «Բրայթոնի» կազմում անցկացրած 20 խաղում Ֆերգյուսոնը յոթ գոլի հեղինակ է դարձել՝ օգնելով «ճայերին» պայքարել եվրոպական մրցաշարերի որակավորում ստամալու համար:

Հետաքրքիր փաստեր