• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» մտադիր է բաժանվել Վիլյամ Գալասից

Վիլյամ Գալաս«Տոտտենհեմը» պատրաստվում է բաժանվել կենտրոնական պաշտպան Վիլյամ Գալասից հաջորդ ամռանը:

The Guardian պարբերականի հաղորդմամբ ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի կարծիքով նա ավելորդ խաղացողներ ունի կենտրոնական պաշտպանի դիրքում:

Ընթացիկ մրցաշրջանում այս դիրքի ամենախոցելի ֆուտբոլիստը համարվում էր Մայքլ Դոուսոնը: Սակայն այժմ նա ոչ միայն տեղ է գտել թիմի մեկնարկային կազմում, այլև ստիպել է Վիլաշ-Բոաշին փոխել կարծիքն իր մասին: Մասնագետը բազմիցս գովաբանել է Մայքլին:

Բացի Դոուսոնից «Տոտտենհեմն» ունի նաև ապաքինվող Յունես Կաբուլին: Իսկ Սթիվ Կոլկերն ու Յան Վերտոնգենը թիմի ապագան են: Այսպիսի իրավիճակում Գալասը, որն օգոստոսին կդառնա 36 տարեկան, չի կարող հույս ունենալ նոր պայմանագրի համար:

-Բոլոր իմ նախկին ակումբներն ունեցել են 4 կենտրոնական պաշտպաններ: Այս անգամ մենք որոշեցինք պահպանել բոլոր 5 խաղացողներին Յունես Կաբուլի վնասվածքի պատճառով: Վիլյամը մեծ օգուտ է բերում մեզ ընթացիկ մրցաշրջանում… Մենք շատ ենք հավատում նրան:

Ինչ էլ մենք որոշենք նրա ապագայի վերաբերյալ, եկեք սպասենք: Մինչդեռ մենք տեղեկացված ենք, թե ինչ ավանդ նա ունի թիմի նվաճումների մեջ ընթացիկ մրցաշրջանում,- հայտնել է պորտուգալացի մասնագետը: