«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին երկրպագուներին վստահեցրել է, որ ակումբը չի վաճառի իր աստղերին, որպեսզի ավարտին հասցնի նոր մարզադաշտի շինարարությունը։
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբն այժմ ամբողջությամբ իրագործում է «Ուայթ Հարթ Լեյնի» հարևանությամբ 61 հզր նստատեղ ունեցող մարզադաշտի կառուցումը, որը գնահատվում է 400 մլն ֆունտ։ Սպասվում է, որ մարզադաշտը պատրաստ կլինի 2018/19 մրցաշրջանի մեկնարկին։
Իր ժամանակին այս փուլով անցել է նաև հյուսիսլոնդոնյան մեկ այլ ակումբ «Արսենալը», որը սակայն ստիպված եղավ վաճառել իր առաջատարներին։ Սակայն Լևին վստահ է, որ «Տոտտենհեմը» ոչ միայն չի վաճառի իր ֆուտբոլիստներին, այլ նաև ձեռքբերումներ կունենա։
-Դանիել Լևին հայտնեց, որ նոր մարզադաշտի կառուցման համար ոչ մի ֆուտբոլիստ չի վաճառվի։ Նա նաև թիմն ուժեղացնելու պլաններ ունի,֊ ակումբի ղեկավարի հետ հանդիպումից հետո հայտնել է «Տոտտենհեմի» երկրպագուների միավորումը (Tottenham Hotspur Supporters’ Trust):