«Տոտտենհեմը» պատրաստվում է ավելի լավ պայմաններով պայմանագիր առաջարկել իր պաշպան Յան Վերտոնգենին:
Այժմ Յանն իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Ուայթ Հարթ Լեյնում»: Ժամանակին «Տոտտենհեմը» բելգիացի պաշտպանի համար պայքարում հաղթեց «Միլանին», «Բարսելոնային» և «Արսենալին»:
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, շատ ակումբներ են շարունակում հետևել 26-ամյա Վերտոնգենին, ինչի համար էլ լոնդոնյան ակումբը ցանկանում է նոր՝ երկարաժամկետ պայմանագիր ունենալ իր առաջատարի հետ:
Այս պահին Յանը ստանում է շաբաթական ընդամենը 40 հզր ֆունտ, սակայն ակումբը պատրաստվում է նրան դարձնել իր ֆուտբոլիստների մեջ ամենաշատ վարձատրվողներից մեկը:
Միաժամանակ հայտնի է դառնում, որ «Տոտտենհեմի» մեկ այլ պաշտպան Վլադ Կիրիկեշի ապաքինման համար կպահանջվի մեկուկես ամիս: