Գերմանական «Համբուրգի» հարավկորեացի տաղանդավոր հարձակվող Սոն Հեն Մինի համար պայքարում ֆավորիտ է «Տոտտենհեմը»:
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, լոնդոնցիները 20-ամյա հարձակվողին հետևում են անցած մրցաշրջանից:
«Համբուրգը» ցանկանում է պահել իր ծագող աստղին և պատրաստվում է ամռանը Սոնին նոր պայմանագիր առաջարկել, որով ֆուտբոլիստը կվաստակի շաբաթական 45 հզր ֆունտ:
«Տոտտենհեմից» բացի ֆուտբոլիստով ակտիվ հետաքրքրվում են «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն ամենից մեծ շանսերն ունի հենց «Տոտտենհեմը»: Ըստ աղբյուրի, անցած շաբաթ Հեն Մինը հայտնել է, որ սպասում է ամռանը իր տեղափոխությանը «Ուայթ Հարթ Լեյն»: