Ինչպես հողորդում է The Telegraph-ը, «Տոտտենհեմ Հոտսպուրը» «Ֆլիտ Սփուրս» սիրողական ակումբին ստիպել է փոխել խորհրդանշանը, որի վրա պատկերաված աքլորը նման է «Տոտտենհեմի» խորհրդանշանի աքլորին:
«Տոտտենհեմի» իրավաբանները նամակ են ուղարկել «Ֆլիտ», որում հայտնել են հեղինակային իրավունքների խախտման մասին: Ակումբին ոչինչ չէր մնում, քան կատարել լոնդոնցիների պահանջը:
-Մենք չէինք կարող նրանց հետ պայքարի մեջ մտնել: Դա ստրեսային իրավիճակ էր, և մեզ վախեցրեց «Տոտտենհեմի» կտրուկ քայլը,- հայտնել է «Ֆլիտի» նախագահ Բրայան Շեպարդը:
Ավելացնենք, որ «Ֆլիտը» նոր խորհրդանշան ստեղծելու համար պետք է ծախսի չորս հազար ֆունտ, որը քիչ գումար չէ ակումբի համար, որը չունի պրոֆեսիոնալի կարգավիճակ: