• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմ» – «Չելսի» (անոնս)

Spurs-ChelseaՊրեմիեր Լիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» լոնդոնյան դերբիում կհյուրընկալի առաջատար «Չելսիին»:

Դաշտի տերերն անհաջող մեկնարկից հետո սկսել են միավորներ հավաքել և պայքարել լավագույն քառյակում տեղ գտնելու համար: Մաուրիսիո Պոչետինոյի սաները նախորդ տուրում կարողացան ոչ ոքի ավարտել փայլուն մարզավիճակում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը: «Տոտտենհեմի» հաջող խաղն առավել պայմանավորված է ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսի բարձրակարգ ելույթներով, ով վերջին խաղերում ճանաչվում է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Ինչ վերաբերվում է «Չելսիին», ապա նրանք բարձր մակարդակով են անցկացնում ողջ մրցաշրջանը: «Կապույտները» մինչ այս պահն ընդամենը մեկ պարտություն են կրել և վաստակած 46 միավորով միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Լոնդոնյան այս երկու ակումբներն ընդհանուր առմամբ հանդիպել են 151 անգամ և առվալությունն «ազնվականների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 64-ում: 38 անգամ գրանցվել է խաղաղ ելք, իսկ 49 խաղում հաղթել են հյուսիսլոնդոնցիները:

Խաղը տեղի կունենա վաղը, Երևանի ժամանակով 21:30-ին:

Մեր կանխատեսումը՝ 0:1

Հետաքրքիր փաստեր