Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 3-րդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»:
Անզիջում պայքարում ընթացած խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: Առավել վտանգավոր էին «Յունայթեդի» գրոհները, սակայն այսօր իր բարձրության վրա էր ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսը, ով ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Թիմերը վաստակեցին մեկական միավոր և պահպանեցին իրենց դիրքը մրցաշարային աղյուսակում: