Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր վերջին հորիզոնականում գտնվող «Քարդիֆ Սիթիին»։
Խաղն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ, ովքեր էլ նվազագույն հաշվով հաղթանակ տարան։ Հանդիպման միակ և «Տոտտենհեմի» համար հաղթական գնդակը 8-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Էրիկ Դայերը։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը վաստակած 18 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Դայեր՝ 8ր։