Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի այսօրվա միակ խաղում «Տոտտենհեմը» հյուրընակալել էր «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ գրանցվեց ոչ ոքի արդյունք։ «Տոտտենհեմը» չեմպիոնական իր վերջին հույսերը կորցրեց «Ուայթ Հարթ Լեյնում»։ Հանդիպման հաշիվը բացվեց 33-րդ րոպեին։ Յան Վերտոնգենի հարվածից հետո գնդակն իր թիմի դարպասն ուղարկեց Քրեյգ Դոուսոնը, ով երկրորդ խաղակեսում հավասարեցրեց հաշիվը։
Այս հանդիպումից հետո «Տոտտենհեմի» և «Լեսթերի» միավորների տարբերությունը հասավ 7-ի։
Գոլեր․ Դոուսոն՝ 33ր (ինքն․), 73ր։