Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 2-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։
Գրեթե հավասար պայքարում հաղթանակ տարան մայրաքաղաքայինները։ Հանդիպման հաշիվը բացվեց 11-րդ վայրկյանին և Քրիստիան Էրիկսենը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության երկրորդ ամենաարագ գոլի հեղինակը։ Երկրորդ գոլը գրանցվեց 28-րդ րոպեին։ Ինքնագոլի հեղինակ դարձան Ֆիլ Ջոնսը։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 48 միավորով կշարունակի մնալ 5-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Էրիկսեն՝ 1ր, Ջոնս՝ 28ր (ինքն․)։