Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ «Ուայթ Հարթ Լեյնում», որն ընդունեց ֆուտբոլային իր վերջին հանդիպումը։
Լոնդոնյան ակումբը սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակի հասավ «կարմիր սատանաների» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը մեկնարկից 6 րոպե հետո գլխի հարվածով բացեց Վիկտոր Վանյաման։ Երկրորդ խաղակեսի մենարկին Քրիստիան Էրիկսենի փոխանցումից հետո իր թիմի երկրորդ գոլը խփեց Հարի Քեյնը։ «Յունայթեդին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ 71-րդ րոպեին Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը գրավեց Ուեյն Ռունին։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը» միավորների քանակը հասցրեց 80֊ի։
Գոլեր․ Վանյամա՝ 6ր, Քեյն՝ 48ր, Ռունի՝ 71ր։